booked.net booked.net booked.net booked.net


/ Տնտեսություն / Նվազեցնել վառելիքից կախված արտադրությունը, ավելացնել արտահանումը. ինչ կտա նոր արևային կայանի հիմնում...

Նվազեցնել վառելիքից կախված արտադրությունը, ավելացնել արտահանումը. ինչ կտա նոր արևային կայանի հիմնումը ՀՀ-ին



Լրահոս

«Բարսելոնան» վերջին րոպեին փրկվեց պարտությունից
21.09.2021 | 1:06   ***
«Բարսելոնան» վերջին րոպեին փրկվեց պարտությունից
ՀԱՀ-ում մեղուների խայթոցից Կարմիր գրքի ավելի քան 60 պինգվին է մահացել
21.09.2021 | 0:54   ***
ՀԱՀ-ում մեղուների խայթոցից Կարմիր գրքի ավելի քան 60 պինգվին է մահացել
ArmnewsOnline TV Youtube chanel
«Նապոլիի» չորրորդ հաղթանակն ու առաջին տեղը
21.09.2021 | 0:47   ***
«Նապոլիի» չորրորդ հաղթանակն ու առաջին տեղը
ԱՄՆ-ը մտադիր չէ դուրս գալ AUKUS-ից ՝ համաձայնագրին Ֆրանսիայի արձագանքից հետո
21.09.2021 | 0:39   ***
ԱՄՆ-ը մտադիր չէ դուրս գալ AUKUS-ից ՝ համաձայնագրին Ֆրանսիայի արձագանքի...
Չինաստանում երեխաների համար TikTok դիտելու ժամանակը սահմանափակել են մինչեւ օրական 40 րոպե
21.09.2021 | 0:29   ***
Չինաստանում երեխաների համար TikTok դիտելու ժամանակը սահմանափակել են մի...
ՃՏՊ Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում
21.09.2021 | 0:18   ***
ՃՏՊ Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում
Ադելը հաստատել է սիրավեպը սպորտային գործակալի հետ
21.09.2021 | 0:13   ***
Ադելը հաստատել է սիրավեպը սպորտային գործակալի հետ
Աշխարհը շարժվում է դեպի աղետ․ Գուտերեշ
21.09.2021 | 0:04   ***
Աշխարհը շարժվում է դեպի աղետ․ Գուտերեշ
ԱՄՆ-ն հարված է հասցրել Սիրիայում «Ալ Քաիդայի» առաջնորդներից մեկին
20.09.2021 | 23:51   ***
ԱՄՆ-ն հարված է հասցրել Սիրիայում «Ալ Քաիդայի» առաջնորդներից մեկին
Գլխավոր զենքը, որով մեզ ջախջախեց Ադրբեջանը՝ ռուսական զենքն էր, ինչու դրա մասին չի խոսում մեր ընդդիմությունը
20.09.2021 | 23:43   ***
Գլխավոր զենքը, որով մեզ ջախջախեց Ադրբեջանը՝ ռուսական զենքն էր, ինչու դ...
Բայդենը Մակրոնի հետ խոսելու հնարավորություն է խնդրել
20.09.2021 | 23:33   ***
Բայդենը Մակրոնի հետ խոսելու հնարավորություն է խնդրել
ԼՂ հակամարտությունը դեռ պետք է կարգավորվի, իսկ Արցախի կարգավիճակի հարցում հստակություն լինի. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
20.09.2021 | 23:26   ***
ԼՂ հակամարտությունը դեռ պետք է կարգավորվի, իսկ Արցախի կարգավիճակի հարց...
Վարչապետի գավաթի մրցավազքին մասնակցել է 330 հեծանվորդ
20.09.2021 | 23:21   ***
Վարչապետի գավաթի մրցավազքին մասնակցել է 330 հեծանվորդ
Խամես Ռոդրիգեսը բանակցում է Քաթարի ակումբներից մեկի հետ
20.09.2021 | 23:11   ***
Խամես Ռոդրիգեսը բանակցում է Քաթարի ակումբներից մեկի հետ
Եվրախորհրդարանի ղեկավարին հոսպիտալացրել են թոքաբորբով
20.09.2021 | 23:03   ***
Եվրախորհրդարանի ղեկավարին հոսպիտալացրել են թոքաբորբով
Ջիգուրդան բռնցքամարտի կանոններով կմենամարտի պատգամավոր Միլոնովի հետ
20.09.2021 | 22:51   ***
Ջիգուրդան բռնցքամարտի կանոններով կմենամարտի պատգամավոր Միլոնովի հետ
Իրանի դեմ ցանկացած անհիմն գործողություն կարժանանա ջախջախիչ հարվածի․ Իրանի պաշտպանության նախարար
20.09.2021 | 22:44   ***
Իրանի դեմ ցանկացած անհիմն գործողություն կարժանանա ջախջախիչ հարվածի․ Իր...
Գիտնականներ. Կորոնավիրուսը զարգանում է, որպեսզի ավելի լավ տարածվի օդում
20.09.2021 | 22:37   ***
Գիտնականներ. Կորոնավիրուսը զարգանում է, որպեսզի ավելի լավ տարածվի օդու...
Ո՞ւր ես Նիկոլ, բա հետ էիր բերում տղաներին երկու ամսից․ ո՞ւր են մեր տղաները․ ակցիայի մասնակից
20.09.2021 | 22:34   ***
Ո՞ւր ես Նիկոլ, բա հետ էիր բերում տղաներին երկու ամսից․ ո՞ւր են մեր տղա...
Օդի ջերմաստիճանը կնվազի
20.09.2021 | 22:31   ***
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կհայտարարի «20 տարվա պատերազմի» դարաշրջանի ավարտի մասին
20.09.2021 | 22:24   ***
Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կհայտարարի «20 տարվա պատերազմի» դար...
ԶՈւ ստորաբաժանումները ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում քայլերթ կիրականացնեն
20.09.2021 | 22:20   ***
ԶՈւ ստորաբաժանումները ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների...
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումն առաջին անգամ կսպասարկի օտարերկրացի մրցավար
20.09.2021 | 22:14   ***
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումն առաջին անգամ կսպասարկի օտարերկրացի ...
Հնդկաստանն ահաբեկիչների ներթափանցման պատճառով Քաշմիրում անջատել է կապն ու համացանցը
20.09.2021 | 22:06   ***
Հնդկաստանն ահաբեկիչների ներթափանցման պատճառով Քաշմիրում անջատել է կապն...
Նախիջեւանում ադրբեջանա-թուրքական զորավարժություններ են անցկացվում
20.09.2021 | 22:03   ***
Նախիջեւանում ադրբեջանա-թուրքական զորավարժություններ են անցկացվում
Տեղահանվածներին բնակարանով ապահովելու հյուրատնային ծառայություններում արձանագրվել է խարդախության հերթական դեպքը
20.09.2021 | 21:59   ***
Տեղահանվածներին բնակարանով ապահովելու հյուրատնային ծառայություններում ...
ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու հարցը քննարկելու պատրաստակամության մասին
20.09.2021 | 21:56   ***
ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու հարցը ք...
Ալեքսանդր Գրիգորյանը դարձյալ հեռացավ «Ալաշկերտից»
20.09.2021 | 21:49   ***
Ալեքսանդր Գրիգորյանը դարձյալ հեռացավ «Ալաշկերտից»
Տիտանից աճեցված առաջին պրոթեզները՝ վիրավոր զինվորին
20.09.2021 | 21:41   ***
Տիտանից աճեցված առաջին պրոթեզները՝ վիրավոր զինվորին
Նիկոլ  Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ
20.09.2021 | 21:30   ***
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ժենյա Ավետիսյանի մահվան կապ...
Բոլորը

Հայաստանում  200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցումը հնարավորություն կտա նվազեցնել էլեկտրաէներգիայի՝ վառելիքից կախված արտադրությունը, լուծել էներգետիկ դիվերսիֆիկացիայի հարցը, բացի այդ՝ ավելացնել արտահանումը:  «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը և Հայաստանի հետաքրքրությունների պետական ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանի հետ:  

Թեև փոխնախարարը դժվարացավ հստակ գնահատել, թե նման կայանի կառուցումը էներգետիկ անվտանգության առումով ինչ կտա Հայաստանին, քանի որ արևային կայանը բազիսային կայան չէ, սակայն նշեց. «Այդ էլեկտրաէներգիան արտադրելու համար օգտագործելու ենք մեր սեփական վերականգնվող ռեսուրսը, այլ ոչ թե ներմուծելու ենք: Օրինակ ատոմակայանի, գազային կայանների դեպքում վառելիքը ներմուծվում է, այս պարագայում չի ներմուծվելու: Դա մեզ կօգնի այդքանով կամ նվազեցնել վառելիքից կախված արտադրությունները կամ ուղղակի ավելացնել մեր արտահանումը»:

Փոխնախարարը շեշտեց՝ Հայաստանը էլեկտրաէներգիա միշտ արտահանել է՝ անգամ ներկայիս ծանր շրջանում: Եվ այդ պոտենցիալը միշտ մեծացվում է:

Անդրադառնալով հարցին, թե նոր կայանը էլեկտրաէներգիայի պահանջարկի քանի՞ տոկոսը կարող է ապահովել՝ Վարդանյանը նշեց, որ ըստ տեխնիկական տեսական հիմնավորումների՝ արտադրվելու է մոտ 500 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Սա ներքին պահանջարկի 7-8 տոկոսն է: «Ընդհանուր արտադրանքի մեջ այն ավելի քիչ է, մենք արտադրում ենք մոտ 7.7-7.8 մլրդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա, արտադրանքն ամեն տարի ավելանում է: Ընդհանուր արտադրանքի մեջ այն կհասնի մոտ 6.5 տոկոսի»,-ասաց փոխնախարարը:

44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի կորսված տարածքների հետ հակառակորդի տիրապետության տակ են անցել նաև հէկ-եր, որոնց արտադրած էլեկտրաէներգիան նաև գալիս էր Հայաստան: Հացին, թե արդյոք այս կայանի կառուցմամբ հնարավոր կլինի՞ լրացնել, կոմպենսացնել բացը՝ փոխնախարարը պատասխանեց, որ զուտ կիլովատի առումով՝ այո: «Բայց ռեժիմների առումով մի փոքր այլ է: Այն միայն ցերեկն է աշխատում, հիդրոկայաններն աշխատում են ամբողջ օրվա ընթացքում, սակայն սեզոնային բնույթ են կրում: Արցախի հէկ-երից էլեկտրաէներգիայի մեծ մասը գալիս էր Հայաստան, նպաստում էր մեր արտահանմանը»,-նշեց նա:

Թե վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանն ինչո՞վ է հետաքրքրել օտարերկրյա ներդրողին՝ «Մասդար» ընկերությանը, փոխնախարարը պարզաբանեց՝գնման երաշխիքը:  «ՀՀ-ն 20 տարվա գնման երաշխիք է տալիս: Ներդրողը գիտի, որ 20 տարի սահմանված գնով իր էլեկտրաէներգիան գնելու են: Կա պետության երաշխիք: Իսկ դա բավարար է շահույթները ներառյալ հետգնում կատարելու համար»,-ասաց Վարդանյանն ու հավելեց՝ ներդրողը ռիսկ գրեթե չի ունենում:

Տարածաշրջանում նման հզորության արևային կայան դեռ չկա: Կայանի կառուցման շինարարական աշխատանքները կսկսվեն 2022-ի վերջից, ամենաուշը՝ 2023-ի սկզբից: «Մասդար» ընկերությանը և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին պատկանելու են համատեղ ընկերության բաժնեմասերի համապատասխանաբար 85%-ը և 15%-ը։

200 Մվտ հզորությամբ արևային կայանը տեղակայվելու է Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում, տարածքի 70 տոկոսը Դաշտադեմում է, 30 տոկոսը՝ Թալինում: Այնտեղ արևային ճառագայթումը բավականին բարենպաստ է նման նախագծերի համար, իսկ տեղանքը՝  գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու տեսանկյունից՝ ոչ բարենպաստ։

Հայաստանի հետաքրքրությունների պետական ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանի կարծիքով՝ ծրագիրը տարատեսակ հարցեր է լուծում: «Առաջին հերթին լուծում է էներգետիկ դիվերսիֆիկացիայի հարցը, սակայն ոչ թե լուծում ենք համապարփակ և լիարժեք ձևով, այլ սկսում ենք այդ հարցի լուծման պրոցեսը: Թե անկախության, թե բնապահպանության տեսանկյունից արևն իդեալական ռեսուրս է շատ ռեսուրսներ չունեցող Հայաստանի նման երկրի համար: Եվ երրորդ՝ զուտ տնտեսական տեսանկյունից կարևոր է, որ մենք Հայաստան ենք բերում այդ բնագավառում լավագույն անուններից և ամենաազդեցիկ ձեռնարկություններին մեկին՝ «Մասդար»-ին»,-ասաց Փափազյանը:

Դաշտադեմ և Թալին համայնքներն այս ծրագրի արդյունքում նաև ուղիղ աջակցություն կստանան: «320 մլն դրամ սոցիալական ծրագրերի վրա ենք ծախսելու Թալինում և Դաշտադեմում: Ծրագրերի բովանդակությունը շուտով կսկսենք ի մի բերել»,-ասաց ֆոնդի տնօրենն ու հավելեց, որ իրենք ու «Մասդար»-ը դրանից որևէ ակնկալիք չունեն, դա ուղղակի օգնություն է:

Բացի այդ, 1.5 տարի ակտիվ շինարարություն է ընթանալու, որի մեջ ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված են լինելու հազարավոր աշխատակիցներ: Նա վստահեցրեց՝ անպայման մեծ շեշտադրում է արվելու նրա վրա, որ այդ աշխատանքներում հնարավորինս ներգրավված լինեն Դաշտադեմում, Թալինում, մոտակայքում բնակվող անձինք: Նախատեսվում է, որ  2024-ի հոկտեմբերին արդեն էլեկտրականության վաճառք լինի:

Աննա Գրիգորյան

Նյութի աղբյուր՝ armenpress.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0