booked.net booked.net booked.net booked.net


/ Քաղաքական / Ալիևը իրեն ներկայացնում է որպես ամենաազնիվ թշնամի․ Չեմ կարծում, թե Ռուսաստանը համամիտ է նրա հետ․ Դավ...

Ալիևը իրեն ներկայացնում է որպես ամենաազնիվ թշնամի․ Չեմ կարծում, թե Ռուսաստանը համամիտ է նրա հետ․ Դավիթ Բաբայան



Լրահոս

«Բարսելոնան» վերջին րոպեին փրկվեց պարտությունից
21.09.2021 | 1:06   ***
«Բարսելոնան» վերջին րոպեին փրկվեց պարտությունից
ՀԱՀ-ում մեղուների խայթոցից Կարմիր գրքի ավելի քան 60 պինգվին է մահացել
21.09.2021 | 0:54   ***
ՀԱՀ-ում մեղուների խայթոցից Կարմիր գրքի ավելի քան 60 պինգվին է մահացել
ArmnewsOnline TV Youtube chanel
«Նապոլիի» չորրորդ հաղթանակն ու առաջին տեղը
21.09.2021 | 0:47   ***
«Նապոլիի» չորրորդ հաղթանակն ու առաջին տեղը
ԱՄՆ-ը մտադիր չէ դուրս գալ AUKUS-ից ՝ համաձայնագրին Ֆրանսիայի արձագանքից հետո
21.09.2021 | 0:39   ***
ԱՄՆ-ը մտադիր չէ դուրս գալ AUKUS-ից ՝ համաձայնագրին Ֆրանսիայի արձագանքի...
Չինաստանում երեխաների համար TikTok դիտելու ժամանակը սահմանափակել են մինչեւ օրական 40 րոպե
21.09.2021 | 0:29   ***
Չինաստանում երեխաների համար TikTok դիտելու ժամանակը սահմանափակել են մի...
ՃՏՊ Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում
21.09.2021 | 0:18   ***
ՃՏՊ Կիևյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում
Ադելը հաստատել է սիրավեպը սպորտային գործակալի հետ
21.09.2021 | 0:13   ***
Ադելը հաստատել է սիրավեպը սպորտային գործակալի հետ
Աշխարհը շարժվում է դեպի աղետ․ Գուտերեշ
21.09.2021 | 0:04   ***
Աշխարհը շարժվում է դեպի աղետ․ Գուտերեշ
ԱՄՆ-ն հարված է հասցրել Սիրիայում «Ալ Քաիդայի» առաջնորդներից մեկին
20.09.2021 | 23:51   ***
ԱՄՆ-ն հարված է հասցրել Սիրիայում «Ալ Քաիդայի» առաջնորդներից մեկին
Գլխավոր զենքը, որով մեզ ջախջախեց Ադրբեջանը՝ ռուսական զենքն էր, ինչու դրա մասին չի խոսում մեր ընդդիմությունը
20.09.2021 | 23:43   ***
Գլխավոր զենքը, որով մեզ ջախջախեց Ադրբեջանը՝ ռուսական զենքն էր, ինչու դ...
Բայդենը Մակրոնի հետ խոսելու հնարավորություն է խնդրել
20.09.2021 | 23:33   ***
Բայդենը Մակրոնի հետ խոսելու հնարավորություն է խնդրել
ԼՂ հակամարտությունը դեռ պետք է կարգավորվի, իսկ Արցախի կարգավիճակի հարցում հստակություն լինի. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
20.09.2021 | 23:26   ***
ԼՂ հակամարտությունը դեռ պետք է կարգավորվի, իսկ Արցախի կարգավիճակի հարց...
Վարչապետի գավաթի մրցավազքին մասնակցել է 330 հեծանվորդ
20.09.2021 | 23:21   ***
Վարչապետի գավաթի մրցավազքին մասնակցել է 330 հեծանվորդ
Խամես Ռոդրիգեսը բանակցում է Քաթարի ակումբներից մեկի հետ
20.09.2021 | 23:11   ***
Խամես Ռոդրիգեսը բանակցում է Քաթարի ակումբներից մեկի հետ
Եվրախորհրդարանի ղեկավարին հոսպիտալացրել են թոքաբորբով
20.09.2021 | 23:03   ***
Եվրախորհրդարանի ղեկավարին հոսպիտալացրել են թոքաբորբով
Ջիգուրդան բռնցքամարտի կանոններով կմենամարտի պատգամավոր Միլոնովի հետ
20.09.2021 | 22:51   ***
Ջիգուրդան բռնցքամարտի կանոններով կմենամարտի պատգամավոր Միլոնովի հետ
Իրանի դեմ ցանկացած անհիմն գործողություն կարժանանա ջախջախիչ հարվածի․ Իրանի պաշտպանության նախարար
20.09.2021 | 22:44   ***
Իրանի դեմ ցանկացած անհիմն գործողություն կարժանանա ջախջախիչ հարվածի․ Իր...
Գիտնականներ. Կորոնավիրուսը զարգանում է, որպեսզի ավելի լավ տարածվի օդում
20.09.2021 | 22:37   ***
Գիտնականներ. Կորոնավիրուսը զարգանում է, որպեսզի ավելի լավ տարածվի օդու...
Ո՞ւր ես Նիկոլ, բա հետ էիր բերում տղաներին երկու ամսից․ ո՞ւր են մեր տղաները․ ակցիայի մասնակից
20.09.2021 | 22:34   ***
Ո՞ւր ես Նիկոլ, բա հետ էիր բերում տղաներին երկու ամսից․ ո՞ւր են մեր տղա...
Օդի ջերմաստիճանը կնվազի
20.09.2021 | 22:31   ***
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կհայտարարի «20 տարվա պատերազմի» դարաշրջանի ավարտի մասին
20.09.2021 | 22:24   ***
Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կհայտարարի «20 տարվա պատերազմի» դար...
ԶՈւ ստորաբաժանումները ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում քայլերթ կիրականացնեն
20.09.2021 | 22:20   ***
ԶՈւ ստորաբաժանումները ՀՀ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների...
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումն առաջին անգամ կսպասարկի օտարերկրացի մրցավար
20.09.2021 | 22:14   ***
Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումն առաջին անգամ կսպասարկի օտարերկրացի ...
Հնդկաստանն ահաբեկիչների ներթափանցման պատճառով Քաշմիրում անջատել է կապն ու համացանցը
20.09.2021 | 22:06   ***
Հնդկաստանն ահաբեկիչների ներթափանցման պատճառով Քաշմիրում անջատել է կապն...
Նախիջեւանում ադրբեջանա-թուրքական զորավարժություններ են անցկացվում
20.09.2021 | 22:03   ***
Նախիջեւանում ադրբեջանա-թուրքական զորավարժություններ են անցկացվում
Տեղահանվածներին բնակարանով ապահովելու հյուրատնային ծառայություններում արձանագրվել է խարդախության հերթական դեպքը
20.09.2021 | 21:59   ***
Տեղահանվածներին բնակարանով ապահովելու հյուրատնային ծառայություններում ...
ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու հարցը քննարկելու պատրաստակամության մասին
20.09.2021 | 21:56   ***
ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի հետ միջուկային գործարքին վերադառնալու հարցը ք...
Ալեքսանդր Գրիգորյանը դարձյալ հեռացավ «Ալաշկերտից»
20.09.2021 | 21:49   ***
Ալեքսանդր Գրիգորյանը դարձյալ հեռացավ «Ալաշկերտից»
Տիտանից աճեցված առաջին պրոթեզները՝ վիրավոր զինվորին
20.09.2021 | 21:41   ***
Տիտանից աճեցված առաջին պրոթեզները՝ վիրավոր զինվորին
Նիկոլ  Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ժենյա Ավետիսյանի մահվան կապակցությամբ
20.09.2021 | 21:30   ***
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ժենյա Ավետիսյանի մահվան կապ...
Բոլորը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

-Պարոն ԲաբայանԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էոր «չկա ոչ կարգավիճակոչ Լեռնային Ղարաբաղ»։ Նա շատ «իմաստուն քայլ» է անվանել այնոր Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն Ադրբեջան այցի ժամանակ չի օգտագործել ոչ կարգավիճակ բառըոչ էլ Լեռնային Ղարաբաղ բառակապակցությունը։ Նման հռետորաբանությունն ի՞նչ նպատակ է հետապնդում ըստ Ձեզ։ Ընդ որում ՝ նա շեշտել է, որ այդ հարցում Մոսկվան իր հետ համակարծիք է։

-Ես ավելի քան համոզված եմ, որ սա Ալիևի հերթական հայտարարությունն է, որն իրականության հետ որևէ առնչություն չունի։ Նախևառաջ՝ Արցախը կա, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես  կարգավորված չէ։ Այսինքն՝ այն պարզ իրողությունը, որ Արցախը կա, արդեն իսկ ցույց է տալիս, որ այն, ինչ ասում է Ալիևը՝  իրականությանը չի համապատասխանում։

Երկրորդ՝ ՌԴ նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ հարցը կարգավորված չէ։ Նա ասել է, որ պետք են ցավոտ փոխզիջումներ նաև Ադրբեջանի կողմից։ Այսինքն՝ սա ոչ այլ ինչ է, քան  ինչ-որ կերպ Արցախի ապագային առնչվող հարցեր։ Այսինքն՝ միակողմանի, էգոիստական, ու ահաբեկչական պահվածքը չի ընդունվում առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից։ Եթե այդպես լիներ նրանց դեսպանները կայցելեին Շուշի։ Իսկ այն, որ Ալիևը հայտարարում է, որ չկա ղարաբաղյան խնդիր, մենք  պետք է հասկանանք, որ դա իրենց ծրագիրն է։ Իրենց ծրագիրն այն է, որպեսզի ոչնչացնեն Արցախը։ Նա հայտարարել է իր տեսլականը ՝ ասելով, որ Արցախում ապրում է 25․000 հայ։ Սա նույնպես իրականությանը չի համապատասխանում, բայց սա այն թվաքանակն է, որն իրենք մաքսիմում ուզում են թողնել Արցախում՝ որպես ռեզերվացիա, համակենտրոնացման ճամբար։ Ուրիշ քանակություն նրանք չեն ընդունելու։ Այդ մարդիկ լինելու են պատանդ, լինելու է մի գազանանոց, որտեղ մնալու են հայերը։ Այսինքն՝ երիտթուրքերի կարգախոսը, որ մեկ  հայ պետք է մնա, այն էլ գազանանոցում կամ թանգարանում՝ նույնն է։ Սա պարզ է։ Ինչպես միշտ Ալիևը իրեն ներկայացնում է որպես ամենաազնիվ թշնամի, չի թաքցնում իր նպատակները։

-Ձեր կարծիքով Մոսկվան իսկապե՞ս իր հետ համաձայն չէ, Ալիևը Ռուսաստանի անունից  ստու՞մ է։

-Չի կարող պաշտպանել Մոսկվան իր դիրքորոշումը պաշտպանել։ Այստեղ Ադրբեջանի կազմում հայ չի մնալու։ Բոլորը դուրս են գալու։ Մի քանի տարբերակ կա՝ Ադրբեջանի հետ պատերազմ, կոտորած կամ ընդհանրապես ազգովի դուրս գալ։ Բոլորն էլ հասկանում են, որ Ադրբեջանի կազմում մենք ապագա չունենք։ Հասկացանք, որ ինչ-որ մեկին կարող են գնել։ Կա՞ն չէ այդպիսի դավաճաններ, որ փախան Բաքու։ Բայց այդպիսի մարդիկ շատ քիչ են, մեկ-երկուսը, որ կարող են փորի համար, գաղաՓՈՐախոսության սկզբունքով ինչ-որ բան անել։ Այստեղ ապագա չի լինելու։ Մենք ապագա չունենք Ադրբեջանի  կազմում ու դա շատ լավ հասկանում են թե՛ Ռուսաստանում, թե՛ ԱՄՆ-ում և թե՛ Ֆրանսիայում։

-Իսկ Ալիևի սուր հռետորաբանությունը, Զանգեզուրում հաստատվելու մասին հայտարարությունները ի՞նչ նպատակ ունեն։ Սպասվո՞ւմ են նոր ռազմական գործողություններ։

-Ալիևը պաշտոնապես հիմնադրել է Հայաստանի դեմ Զանգեզուրի աշխարհաքաղաքական ճակատը։ Այս ծրագիրը արդեն մեկնարկել է։ Պետք չէ ջայլամի քաղաքականություն վարել ու մտածել, որ դա այդպես չէ։Նրանք ստեղծել են Արևելյան Զանգեզուրյան տնտեսական շրջան։ Երբեք նման բան չի եղել։ Մյուս քայլը լինելու է վարչատարածքային միավորման ստեղծումը։ Հենց որ ինքը ստեղծել այդ շրջանը, մենք ասացինք, որ հաջորդ քայլը Արևմտյան Զանգեզուրը  շրջանառության մեջ դնելն է լինելու։ Այդպես էլ եղավ։ Երկու օր հետո նա ասաց, որ արևմտյան Զանգեզուրը պետք է ազատագրվի, իսկ Արևելյան Զանգեզուրի մեջ մտցվեց Քարվաճառը, որը պատմականորեն երբեք Զանգեզուր չի եղել, ինչպես նաև՝ Հադրութի շրջանի հարավային մասը, նախկին Ջաբրայիլը, որը երբեք Զանգեզուր չի եղել։ Ինչ է նա այդպես անում, որպեսզի տարածքը մեծանա։ Եթե զուգահեռ գիծը քաշեք՝ ստացվում է, որ ամբողջ Գեղարքունիքի շրջանի հարավային մասը, Վայոց Ձորը, բոլորը Արևմտյան Զանգեզուր է։ Ուշ թե շուտ,  նա դիմելու է  արկածախնդրության։ Մեկ վայրկյան անգամ չպետք է կասկածել, որ եթե պայմանները բարենպաստ լինեն՝ կդիմի պատերազմի։

Նյութի աղբյուր՝ www.1in.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0