booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / Նիկոլ Փաշինյանը պարգևներ է հանձնել «ՀՀ վարչապետի գավաթ»-ի հաղթողներին

Նիկոլ Փաշինյանը պարգևներ է հանձնել «ՀՀ վարչապետի գավաթ»-ի հաղթողներին



Լրահոս

Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8.7 հա տարածքում բռնկված հրդեհները
17.10.2021 | 0:59   ***
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8.7 հա տարածքում բռնկված հրդեհներ...
Ներկայացվել է Linux-ի կառավարմամբ PinePhone Pro սմարթֆոնը՝ 399 դոլարով
17.10.2021 | 0:42   ***
Ներկայացվել է Linux-ի կառավարմամբ PinePhone Pro սմարթֆոնը՝ 399 դոլարով
ArmnewsOnline TV Youtube chanel
Ռուս խաղաղապահները դաս-վիկտորինաներ են անցկացրել Լեռնային Ղարաբաղի դպրոցներում
17.10.2021 | 0:35   ***
Ռուս խաղաղապահները դաս-վիկտորինաներ են անցկացրել Լեռնային Ղարաբաղի դպր...
Գիտնականները գտել են էկզոմոլորակ, որի խտությունը չորս անգամ փոքր է ջրի խտությունից
17.10.2021 | 0:26   ***
Գիտնականները գտել են էկզոմոլորակ, որի խտությունը չորս անգամ փոքր է ջրի...
Երասխ գյուղում այրվում է անասնակեր
17.10.2021 | 0:22   ***
Երասխ գյուղում այրվում է անասնակեր
8 տարում առաջին պարտությունը կրած եւ հիվանդանոց տեղափոխված Ջորջիո Պետրոսյանի վիճակը կայուն է
17.10.2021 | 0:13   ***
8 տարում առաջին պարտությունը կրած եւ հիվանդանոց տեղափոխված Ջորջիո Պետր...
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը հետաքննող հանձնաժողովի ղեկավարին Լիբանանի ԲԴԽ են կանչել
16.10.2021 | 23:58   ***
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը հետաքննող հանձնաժողովի ղ...
Հոգեբանը նշել է հիշողությունը բարելավելու և դեպրեսիայի դեմ պայքարելու համար անհրաժեշտ մթերքները
16.10.2021 | 23:52   ***
Հոգեբանը նշել է հիշողությունը բարելավելու և դեպրեսիայի դեմ պայքարելու ...
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս COVID-19-ի դեմ երրորդ պատվաստումն անել
16.10.2021 | 23:35   ***
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս COVID-19-ի դեմ երրորդ պատվաստումն անել
Դերասան Թոմ Հոլանդն ակնարկել է «Սարդ-մարդու» պատմության ավարտի մասին
16.10.2021 | 23:24   ***
Դերասան Թոմ Հոլանդն ակնարկել է «Սարդ-մարդու» պատմության ավարտի մասին
Աչքով չտանք», Քլինթոնի մոտ ամեն ինչ կարգին է. Բայդեն
16.10.2021 | 23:17   ***
Աչքով չտանք», Քլինթոնի մոտ ամեն ինչ կարգին է. Բայդեն
Մահացել է Վանո Սիրադեղյանը
16.10.2021 | 23:10   ***
Մահացել է Վանո Սիրադեղյանը
Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել 1961թ․ ալժիրցի միգրանտների նկատմամբ ոստիկանական ջարդերի զոհերի հիշատակին
16.10.2021 | 23:00   ***
Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել 1961թ․ ալժիրցի միգրանտների նկատմամբ ...
Գիտնականները կազմել են մթերքների օգտակարության վարկանիշը
16.10.2021 | 22:49   ***
Գիտնականները կազմել են մթերքների օգտակարության վարկանիշը
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ԿԱՀ-ում բոլոր կողմերին կոչ է արել աջակցել հրադադարին
16.10.2021 | 22:41   ***
ՄԱԿ գլխավոր քարտուղարը ԿԱՀ-ում բոլոր կողմերին կոչ է արել աջակցել հրադա...
Էլթոն Ջոնի երգը 16 տարվա ընթացքում առաջին անգամ գլխավորել է բրիտանական վարկանիշային աղյուսակները
16.10.2021 | 22:27   ***
Էլթոն Ջոնի երգը 16 տարվա ընթացքում առաջին անգամ գլխավորել է բրիտանական...
Դաժան օրեր ենք ապրում, թուրքը հասել է ՀՀ սահմաններին. Սասուն Միքայելյան
16.10.2021 | 22:08   ***
Դաժան օրեր ենք ապրում, թուրքը հասել է ՀՀ սահմաններին. Սասուն Միքայելյա...
Ռուսաստանում ալկոհոլի թունավորումից 16 մարդ է մահացել
16.10.2021 | 22:01   ***
Ռուսաստանում ալկոհոլի թունավորումից 16 մարդ է մահացել
Արաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հարվածների հետեւանքով ավելի քան 160 հութիների ոչնչացման մասին
16.10.2021 | 21:56   ***
Արաբական կոալիցիան հայտարարել է Եմենում հարվածների հետեւանքով ավելի քա...
Լեհաստանի վարչապետը պատմել է, թե ինչու է անհրաժեշտ իր երկիրը պարիսպով առանձնացնել Բելառուսից
16.10.2021 | 21:45   ***
Լեհաստանի վարչապետը պատմել է, թե ինչու է անհրաժեշտ իր երկիրը պարիսպով ...
ԶԼՄ հարգելի՛ ներկայացուցիչներ,  Սիրով շնորհավորում եմ բոլորիդ Հայ մամուլի օրվա կապակցությամբ
16.10.2021 | 21:33   ***
ԶԼՄ հարգելի՛ ներկայացուցիչներ, Սիրով շնորհավորում եմ բոլորիդ Հայ մամո...
Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 40%-ով
16.10.2021 | 21:26   ***
Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ապրանքաշրջանառությունն աճել է 40%-ով
Բռնցքամարտիկ Նարեկ Զաքարյանը Եվրոպայի առաջնությունում հաղթել է ալբանացի մրցակցին
16.10.2021 | 21:08   ***
Բռնցքամարտիկ Նարեկ Զաքարյանը Եվրոպայի առաջնությունում հաղթել է ալբանաց...
Վիկտորիա Բեքհեմը բացահայտել է Դևիդ Բեքհեմի հետ երկար ու երջանիկ ամուսնության գաղտնիքը
16.10.2021 | 21:02   ***
Վիկտորիա Բեքհեմը բացահայտել է Դևիդ Բեքհեմի հետ երկար ու երջանիկ ամուսն...
Իրանն ու Պակիստանը պայմանավորվել են համատեղ ռազմածովային զորավարժություններ անցկացնել․ Բաղերի
16.10.2021 | 20:51   ***
Իրանն ու Պակիստանը պայմանավորվել են համատեղ ռազմածովային զորավարժությո...
Մահացել է «Դեժա վյու» կատակերգության աստղը
16.10.2021 | 20:35   ***
Մահացել է «Դեժա վյու» կատակերգության աստղը
Ինչո՞ւ են վարժություններն այդքան օգտակար շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ
16.10.2021 | 20:32   ***
Ինչո՞ւ են վարժություններն այդքան օգտակար շագանակագեղձի քաղցկեղի ժամանա...
Աֆղանստանում դիմադրության երկու հրամանատար է զոհվել
16.10.2021 | 20:25   ***
Աֆղանստանում դիմադրության երկու հրամանատար է զոհվել
Կրծքագեղձի քաղցկեղի միջազգային օրվան ընդառաջ կազմակերպվել է իրազեկման միջոցառում
16.10.2021 | 20:14   ***
Կրծքագեղձի քաղցկեղի միջազգային օրվան ընդառաջ կազմակերպվել է իրազեկման ...
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը կայցելի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
16.10.2021 | 20:00   ***
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը կայցելի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանա լճի թերակղզում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությանը:

Մրցաշարը մեկնարկել է սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում՝ Շորժայում և ավարտվել Սևանա լճի թերակղզում: Հեծանվավազքն անցկացվել է մեկ փուլով՝ 40 կմ երկարությամբ, և երկու տարիքային խմբով. առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային խումբ՝ 36 և բարձր տարիքի կանայք, 41 և բարձր տարիքի տղամարդիկ:

Մրցաշարին մասնակցել են շուրջ 330 ՀՀ քաղաքացիներ։

Հաղթողներին պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը ողջունել է մրցաշարի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել նրանց այս նախաձեռնությանն արձագանքելու համար: «Ուզում եմ շնորհավորել բոլոր հաղթողներին, մրցանակակիրներին և մասնակիցներին: Համաձայն եմ, որ իրադարձությունը, որ տեղի է ունենում, շատ կարևոր է, իհարկե, առաջին հերթին մարզական իմաստով, առողջ ապրելակերպը հանրահռչակելու իմաստով, մարդկանց՝ իրար հետ հանդիպելու, շփվելու, սեփական հնարավորությունները փորձելու և ի ցույց դնելու հնարավորության իմաստով:

Բայց ես ավելի լայն կարևորություն եմ տալիս այսօրվա իրադարձությանը և նախաձեռնությանը, որովհետև այս օրերին նաև շատ են քննարկվում, թե արդյոք այսպիսի միջոցառումները պատեհ են այն իրադրության, այն ծանր իրադարձությունների հետ, որ մենք ապրել ենք վերջին մեկ տարվա ընթացքում, և ինչքանո՞վ է պատեհ մեր նահատակների հիշատակի տեսակետից նման միջոցառումներ անցկացնելը:

Ուզում եմ արձանագրել, որ այս և այս կարգի միջոցառումները կարևոր եմ համարում նաև հենց այդ տեսակետից, որովհետև ինչպե՞ս պարտությունները վերափոխել հաղթանակների: Առաջին հերթին՝ ապրելով, զարգանալով, ապագայի նկատմամբ լավատեսությունը նորոգելով, քայլ առ քայլ մեզնից յուրաքանչյուրին սեփական ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելով, իրար տեսնելով, իրար հավատալով: Սա հարգանքի տուրք է մեր բոլոր նահատակներին, որովհետև մենք ասում ենք նրանց, որ այսօր ապրում ենք իրենց շնորհիվ: Նրանց հիշատակի նկատմամբ մեր հարգանքի ամենամեծ դրսևորումը պիտի լինի ապրող, զարգացող խաղաղություն ապահոված, խաղաղ զարգացման դարաշրջան ստեղծած Հայաստանի Հանրապետությունը: Այս ուղերձն ունի նախաձեռնությունը և միջոցառումը: Այս համատեքստում, շատ շնորհակալ եմ մրցույթի մասնակիցներին»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մրցանակային հիմնադրամը և այդ կարգի նրբությունները կարևոր են, բայց ոչ ամենակարևորը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ առաջին մրցույթի արդյունքները պետք է ամփոփել և տեսնել, թե ինչ լրացումներ կարող են կատարվել կանոններում:

«Այս մրցաշարը պարտադիր կերպով պետք է ամեն տարի տեղի ունենա: Իհարկե, առաջին տարում այն կազմակերպեցինք շատ կարճ ժամանակահատվածում և սկզբունքային էր, որ հատկապես Անկախության 30-ամյակի նախօրյակին կարողացանք դա անել: Տարբեր կարծիքներ կային՝ կապված տարածության, կանոնների վերաբերյալ և կարծում եմ, որ հաջորդ տարի, այդ թվում՝ մասնակիցների հետ խորհրդակցելով, կարող ենք քննարկել տարածությունն ավելացնելու հարցը: Իհարկե, մեր երկարաժամկետ նպատակն է՝ հեծանվավազքի մրցաշարը կազմակերպել Սևանա լճի շուրջ և եթե պարզվի, որ սիրողական մակարդակում դա հնարավոր չէ անել, կմտածենք Սևանա լճի շուրջ պրոֆեսիոնալ մրցաշար կազմակերպելու ուղղությամբ: Իհարկե, չի բացառվում, որ երկուսն էլ կազմակերպենք տարբեր ժամկետներում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Վարչապետի գավաթն ունենալու է 4 մրցաձև՝ հեծանվավազք, վազք, սեղանի թենիս և լող: Կառավարության ղեկավարի խոսքով՝ եղել է գաղափար, որպեսզի լողի մրցաշարը կրկին զանգվածային մեկնարկով իրականացվի Սևանա լճում, բայց այդտեղ կան անվտանգային և այլ բազմաթիվ հարցեր, որոնք քննարկելիս որոշում կկայացվի, թե որտեղ և ինչպես է կազմակերպվելու այն:

Վարչապետը նկատել է, որ այսօրվա մրցման մասնակիցներից ամենաավագը 72 տարեկան է: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ չնայած նման մրցանակ չի նախատեսվել, սակայն մասնակիցներից ամենաավագն անպայման պետք է պարգևատրվի:

«Այո, առաջին մրցաշարի արդյունքներով կարող ենք ասել, որ գաղափարը կայանում է: Իհարկե, այն անընդհատ կլավարկվի և հույս ունեմ՝ ամեն տարվա հետ այս մրցաշարը կկազմակերպենք լավ տրամադրությամբ՝ մասնակիցների ավելի մեծ շրջանակով»,- նշել է վարչապետը:

Մրցաշարրում առաջին տեղ զբաղեցրած մասնակիցները ստացել են 1 մլն դրամ, 2-րդ՝ 600 հազար, 3-րդ՝ 400 հազար, 4-րդ՝ 150 հազար, 5-րդ՝ 100 հազար, 6-10-րդ տեղեր՝ 75 հազար, 11-20-րդ տեղերը զբաղեցրածները՝ 50 հազար դրամ։

Երկու տարիքային խմբերում 1-3-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, գավաթներով, մեդալներով։


Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։



Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0