booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / Փաշինյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը եվրասիական ինտեգրման հիմքում ընկած գաղափարներին

Փաշինյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը եվրասիական ինտեգրման հիմքում ընկած գաղափարներին

Լրահոս

7 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել միջազգային մրցաշարի եզրափակիչ
28.11.2021 | 18:35   ***
7 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել միջազգային մրցաշարի եզրափակիչ
ՀՀ-ին փոխանցված 11 աճյունների ինքնությունը պարզվել է․ Նրանք Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնից էին․ 9-ի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին
28.11.2021 | 18:27   ***
ՀՀ-ին փոխանցված 11 աճյունների ինքնությունը պարզվել է․ Նրանք Ցորի զորամ...
ArmnewsOnline TV Youtube chanel
Տնակը հրդեհից մոխրացել է, իսկ թոշակառուներն մնացել են անօթևան
28.11.2021 | 18:20   ***
Տնակը հրդեհից մոխրացել է, իսկ թոշակառուներն մնացել են անօթևան
«Արարատ-Արմենիա»-ն առավելության հասավ «Վան»-ի նկատմամբ
28.11.2021 | 18:12   ***
«Արարատ-Արմենիա»-ն առավելության հասավ «Վան»-ի նկատմամբ
Տարածաշրջանի երկրների սահմանների որևէ փոփոխություն Իրանի համար անընդունելի է․Ռաիսի
28.11.2021 | 17:54   ***
Տարածաշրջանի երկրների սահմանների որևէ փոփոխություն Իրանի համար անընդու...
Ավստրալացին գտել է 4,6 միլիարդ տարեկան երկնաքար
28.11.2021 | 17:42   ***
Ավստրալացին գտել է 4,6 միլիարդ տարեկան երկնաքար
Մադրիդում ԱԺ նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությանը
28.11.2021 | 17:22   ***
Մադրիդում ԱԺ նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լ...
Իրակլի Ղարիբաշբիլին կհեռանա Վրաստանի վարչապետի պաշտոնից մինչեւ տարեվերջ. ԶԼՄ
28.11.2021 | 17:13   ***
Իրակլի Ղարիբաշբիլին կհեռանա Վրաստանի վարչապետի պաշտոնից մինչեւ տարեվեր...
Թալանել են Զանգեզուրի կոմբինատի առողջարանային համալիրի տնօրենին
28.11.2021 | 17:06   ***
Թալանել են Զանգեզուրի կոմբինատի առողջարանային համալիրի տնօրենին
Մեկնարկում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը
28.11.2021 | 16:51   ***
Մեկնարկում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը
ԵՄ-ն շարունակում է տնտեսական ճնշումը Թուրքիայի նկատմամբ
28.11.2021 | 16:39   ***
ԵՄ-ն շարունակում է տնտեսական ճնշումը Թուրքիայի նկատմամբ
Վրաստանում մտադիր են արգելել ծխելը տաքսիներում և մասնավոր ավտոմեքենաներում
28.11.2021 | 16:27   ***
Վրաստանում մտադիր են արգելել ծխելը տաքսիներում և մասնավոր ավտոմեքենանե...
Սոցիալական ցանցերը և միջին տարիքի ճգնաժամը
28.11.2021 | 16:22   ***
Սոցիալական ցանցերը և միջին տարիքի ճգնաժամը
Ալեքսանդր Գրիգորյանի 85-ամյակը նշվեց ռեժիսորին նվիրված հուշ-երեկոյով
28.11.2021 | 16:12   ***
Ալեքսանդր Գրիգորյանի 85-ամյակը նշվեց ռեժիսորին նվիրված հուշ-երեկոյով
Ավստրալացին գտել է 4,6 միլիարդ տարեկան երկնաքար
28.11.2021 | 16:05   ***
Ավստրալացին գտել է 4,6 միլիարդ տարեկան երկնաքար
Թուրքիայի ամենամեծ երեք քաղաքներում Էրդողանի հրաժարականի պահանջով բnղnքի ակցիաները շարունակվում են
28.11.2021 | 16:01   ***
Թուրքիայի ամենամեծ երեք քաղաքներում Էրդողանի հրաժարականի պահանջով բnղn...
Իտալիան ապաստան է տվել National Geographic-ից հայտնի «կանաչ աչքերով» աֆղանստանցի աղջկան
28.11.2021 | 15:58   ***
Իտալիան ապաստան է տվել National Geographic-ից հայտնի «կանաչ աչքերով» ա...
«Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները պետք է հնարավորինս սերտ լինեն՝ հիասթափեցնելու համար մեր ընդհանուր թշնամիներին». Իրանի նախագահ
28.11.2021 | 15:54   ***
«Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները պետք է հնարավորինս սե...
ԱՆԻ Սոցիալական ցանցերը և միջին տարիքի ճգնաժամը
28.11.2021 | 15:45   ***
ԱՆԻ Սոցիալական ցանցերը և միջին տարիքի ճգնաժամը
Գիտնականներն ասել են՝ որ ըմպելիքն է հանգեցնում վաղաժամ ծերացման
28.11.2021 | 15:34   ***
Գիտնականներն ասել են՝ որ ըմպելիքն է հանգեցնում վաղաժամ ծերացման
Կորոնավիրուսի «օմիկրոն» հիմնամանրէն արդեն Ռուսաստանում է. ռուս սենատոր
28.11.2021 | 15:21   ***
Կորոնավիրուսի «օմիկրոն» հիմնամանրէն արդեն Ռուսաստանում է. ռուս սենատոր
Հրդեհից տուժած Խլեբնիկովան արթնացել է կոմայից հետո
28.11.2021 | 15:13   ***
Հրդեհից տուժած Խլեբնիկովան արթնացել է կոմայից հետո
Մոսկվային չե՞ն մտահոգում Թուրքմենստանից դեպի Եվրոպա գազի երթուղու նկատմամբ վերահսկողություն ստանալու Թուրքիայի փորձերը
28.11.2021 | 15:04   ***
Մոսկվային չե՞ն մտահոգում Թուրքմենստանից դեպի Եվրոպա գազի երթուղու նկատ...
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող է տուժել
28.11.2021 | 14:57   ***
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող ...
Իրանը հայտարարել է Թուրքմենստանի հետ գազի շուրջ շփումները վերականգնելու անհրաժեշտության մասին
28.11.2021 | 14:50   ***
Իրանը հայտարարել է Թուրքմենստանի հետ գազի շուրջ շփումները վերականգնելո...
Boeing 777 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Շերեմետևոյում
28.11.2021 | 14:43   ***
Boeing 777 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Շերեմետևոյում
Առաջիկա օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է ձյուն, մառախուղ, ուժեղ քամի
28.11.2021 | 14:38   ***
Առաջիկա օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է ձյուն, մառախու...
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի եռակողմ հանդիպումը՝ կողմերին հորդորելով խնդիրները լուծել առկա ձևաչափերով, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո
28.11.2021 | 14:29   ***
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-...
Կարճևան գյուղի մանկապարտեզում բռնկված հրդեհը մարվել է
28.11.2021 | 14:25   ***
Կարճևան գյուղի մանկապարտեզում բռնկված հրդեհը մարվել է
Թուրքիան ձգտում է զարգացնել հարաբերություններն ու մեծացնել առեւտուրը Թուրքմենստանի հետ մինչեւ 5 միլիարդ դոլարի չափով
28.11.2021 | 14:11   ***
Թուրքիան ձգտում է զարգացնել հարաբերություններն ու մեծացնել առեւտուրը Թ...
Բոլորը

Եվրասիական տնտեսական միության տարածքում էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորումը անհրաժեշտ նախապայման է եվրասիական տարածությունում տնտեսական ինտեգրացիայի ներուժի լիարժեք իրացման համար, որից երկարաժամկետ հեռանկարում կշահեն ԵԱՏՄ-ի բոլոր երկրները: Այդ մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոկտեմբերի 14-ի նիստի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երախտագիտություն հայտնելով Բելառուսին նիստը տեսակոնֆերանսի ձևաչափով կազմակերպելու համար և ողջունելով ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Ուզբեկստանի և Կուբայի նախագահներին, որոնք նույնպես մասնակցում էին հեռավար հանդիպմանը:

«Ակնհայտ է, որ ԵԱՏՄ տարածքում էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորումը ոչ միայն Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի դրույթների կատարման խնդիր է, այլև՝ անհրաժեշտ նախապայման տնտեսական ինտեգրացիայի ներուժի լիարժեք իրացման համար: Հավանաբար, դա էլ բարդացնում է այդ շուկայի գործունեության վերաբերյալ սկզբունքների համաձայնեցումը՝ հաշվի առնելով էներգետիկ ոլորտում երկրների տարբեր հնարավորություններն ու հետաքրքրությունները», -ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ձևավորման մասին ապագա պայմանագրի լրամշակման, ինչպես և վիճելի հարցերի շուրջ աշխատելու պատրաստակամության առումով զգալի առաջընթաց է գրանցվել:

«Հույս ունենք, որ այդ հարցերը կհաջողվի լուծել խելամիտ ժամկետներում», - նշեց Հայաստանի վարչապետը:

Հայաստանի կառավարության ղեկավարը հույս ունի, որ նշված հարցերը կհաջողվի լուծել խելամիտ ժամկետներում, և համոզված է, որ առաջադրված խնդիրների կատարման դեպքում ընդհանուր էներգետիկ շուկայից երկարաժամկետ հեռանկարում կշահեն ԵԱՏՄ-ի բոլոր երկրները, և կշահի Եվրասիական տնտեսական միությունը:

«ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը միության գերակա առաջնահերթություններից է, որի նպատակն է ապահովել ԵԱՏՄ ներքին շուկաների գործունեությունը առանց առգրավումների և սահմանափակումների, այդ թվում՝ առանց խոչընդոտների, որոնք սահմանափակում են ԵԱՏՄ անդամ պետությունների ձեռնարկատերերի մուտքի ազատությունը: Այս ոլորտում առկա պայմանավորվածությունների կատարումը կամրապնդի միության գործունեության հիմքերը, իսկ միության ներսում խոչընդոտների բացակայությունը կբարձրացնի ոչ միայն անդամ պետությունների վստահությունը միմյանց նկատմամբ, այլև կբարձրացնի մեր մրցունակությունը արտաքին շուկաներում: Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում ակտիվացնել առևտրի խոչընդոտների ներդրման և վերացման ջանքերը, արդյունավետ մատակարարման շղթաների համապատասխանեցումը, միության տարանցիկ ներուժի ավելացումը՝ հաշվի առնելով միության երկրների գործարար համայնքների շահերը և քաղաքացիների իրավունքները:

Վստահ եմ, որ թվային տեխնոլոգիաների արդյունավետ ներդրումն ու զարգացումը կնպաստեն նաև խոչընդոտները նվազագույնի հասցնելուն կամ ամբողջությամբ վերացնելուն», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետի խոսքով՝ այսօրվա դրությամբ ԵԱՏՄ-ի համար արդիական է նաև միության ներքին շուկաների պաշտպանությունը երրորդ երկրների տնտեսական ճնշման հետևանքով ի հայտ եկած բացասական էֆեկտի դեպքում:

«Հայաստանը պատրաստ է սերտ համագործակցության՝ այս հարցում ընդհանուր մոտեցում մշակելու ուղիներ գտնելու համար», - ասաց նա:

Փաշինյանը անդրադարձավ նաև համաշխարհային օրակարգի կարևորագույն և արդիական մարտահրավերներին, որոնց թվում առանձնանում է կլիմայական փոփոխությունների խնդիրը, որն, ըստ վարչապետի, ազդում է ոչ միայն տնտեսության, այլ սոցիալական գործընթացների վրա. «Այդ առնչությամբ անհրաժեշտ է փոխգործակցել կլիմայի փոփոխությունների հետևանքները մեղմելու նպատակով միջոցներ մշակելու և ձեռնարկելու, կանաչ տարածքների վերականգնումը խթանելու և ցածր արտանետումների մակարդակ ունեցող տնտեսությունների ադապտացման համար»:

Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքը՝ միտված էկոլոգիապես մաքուր տրանսպորտի զարգացմանը:

«ԵԱՏՄ-ում էլեկտրամոբիլների շուկայի ձևավորման համար նախադրյալների ստեղծումը ելնում է տնտեսական անվտանգության և բնակչության առողջության շահերից: Վստահ եմ, որ դա նաև կնպաստի նոր տեխնոլոգիաների ավելի լայն ներդրմանը և ազգային տնտեսությունների արդիականացմանը, տնտեսության գիտելիքահեն ճյուղերի ներգրավվածության մակարդակի բարձրացմանը», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին խնդրելով անդամ պետությունների հետ համատեղ ինտենսիվացնել աշխատանքը նշված ուղղությամբ՝ դրանում ակտիվորեն ներգրավելով գործարար համայնքներին և գիտական շրջանակներին:

Եզրափակելով իր խոսքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին համատեղ աշխատանքի համար և վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը այն գաղափարներին, որոնք ընկած են եվրասիական ինտեգրման հիմքում:

Նյութի աղբյուր՝ www.youtube.com
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0