booked.net booked.net booked.net booked.net


/ Իրադարձային / ՏՏ կիրառմամբ ֆինանսավարկային ոլորտի խարդախությունների դեմ պայքարը՝ ՀՀ ԱԱԾ ուշադրության կենտրոնում (տ...

ՏՏ կիրառմամբ ֆինանսավարկային ոլորտի խարդախությունների դեմ պայքարը՝ ՀՀ ԱԱԾ ուշադրության կենտրոնում (տեսանյութ)

Լրահոս

ՀՀ-ին փոխանցված 11 աճյունների ինքնությունը պարզվել է․ Նրանք Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզոնից էին․ 9-ի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին
28.11.2021 | 18:27   ***
ՀՀ-ին փոխանցված 11 աճյունների ինքնությունը պարզվել է․ Նրանք Ցորի զորամ...
Տնակը հրդեհից մոխրացել է, իսկ թոշակառուներն մնացել են անօթևան
28.11.2021 | 18:20   ***
Տնակը հրդեհից մոխրացել է, իսկ թոշակառուներն մնացել են անօթևան
ArmnewsOnline TV Youtube chanel
«Արարատ-Արմենիա»-ն առավելության հասավ «Վան»-ի նկատմամբ
28.11.2021 | 18:12   ***
«Արարատ-Արմենիա»-ն առավելության հասավ «Վան»-ի նկատմամբ
Տարածաշրջանի երկրների սահմանների որևէ փոփոխություն Իրանի համար անընդունելի է․Ռաիսի
28.11.2021 | 17:54   ***
Տարածաշրջանի երկրների սահմանների որևէ փոփոխություն Իրանի համար անընդու...
Ավստրալացին գտել է 4,6 միլիարդ տարեկան երկնաքար
28.11.2021 | 17:42   ***
Ավստրալացին գտել է 4,6 միլիարդ տարեկան երկնաքար
Մադրիդում ԱԺ նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման անհրաժեշտությանը
28.11.2021 | 17:22   ***
Մադրիդում ԱԺ նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լ...
Իրակլի Ղարիբաշբիլին կհեռանա Վրաստանի վարչապետի պաշտոնից մինչեւ տարեվերջ. ԶԼՄ
28.11.2021 | 17:13   ***
Իրակլի Ղարիբաշբիլին կհեռանա Վրաստանի վարչապետի պաշտոնից մինչեւ տարեվեր...
Թալանել են Զանգեզուրի կոմբինատի առողջարանային համալիրի տնօրենին
28.11.2021 | 17:06   ***
Թալանել են Զանգեզուրի կոմբինատի առողջարանային համալիրի տնօրենին
Մեկնարկում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը
28.11.2021 | 16:51   ***
Մեկնարկում է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը
ԵՄ-ն շարունակում է տնտեսական ճնշումը Թուրքիայի նկատմամբ
28.11.2021 | 16:39   ***
ԵՄ-ն շարունակում է տնտեսական ճնշումը Թուրքիայի նկատմամբ
Վրաստանում մտադիր են արգելել ծխելը տաքսիներում և մասնավոր ավտոմեքենաներում
28.11.2021 | 16:27   ***
Վրաստանում մտադիր են արգելել ծխելը տաքսիներում և մասնավոր ավտոմեքենանե...
Սոցիալական ցանցերը և միջին տարիքի ճգնաժամը
28.11.2021 | 16:22   ***
Սոցիալական ցանցերը և միջին տարիքի ճգնաժամը
Ալեքսանդր Գրիգորյանի 85-ամյակը նշվեց ռեժիսորին նվիրված հուշ-երեկոյով
28.11.2021 | 16:12   ***
Ալեքսանդր Գրիգորյանի 85-ամյակը նշվեց ռեժիսորին նվիրված հուշ-երեկոյով
Ավստրալացին գտել է 4,6 միլիարդ տարեկան երկնաքար
28.11.2021 | 16:05   ***
Ավստրալացին գտել է 4,6 միլիարդ տարեկան երկնաքար
Թուրքիայի ամենամեծ երեք քաղաքներում Էրդողանի հրաժարականի պահանջով բnղnքի ակցիաները շարունակվում են
28.11.2021 | 16:01   ***
Թուրքիայի ամենամեծ երեք քաղաքներում Էրդողանի հրաժարականի պահանջով բnղn...
Իտալիան ապաստան է տվել National Geographic-ից հայտնի «կանաչ աչքերով» աֆղանստանցի աղջկան
28.11.2021 | 15:58   ***
Իտալիան ապաստան է տվել National Geographic-ից հայտնի «կանաչ աչքերով» ա...
«Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները պետք է հնարավորինս սերտ լինեն՝ հիասթափեցնելու համար մեր ընդհանուր թշնամիներին». Իրանի նախագահ
28.11.2021 | 15:54   ***
«Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները պետք է հնարավորինս սե...
ԱՆԻ Սոցիալական ցանցերը և միջին տարիքի ճգնաժամը
28.11.2021 | 15:45   ***
ԱՆԻ Սոցիալական ցանցերը և միջին տարիքի ճգնաժամը
Գիտնականներն ասել են՝ որ ըմպելիքն է հանգեցնում վաղաժամ ծերացման
28.11.2021 | 15:34   ***
Գիտնականներն ասել են՝ որ ըմպելիքն է հանգեցնում վաղաժամ ծերացման
Կորոնավիրուսի «օմիկրոն» հիմնամանրէն արդեն Ռուսաստանում է. ռուս սենատոր
28.11.2021 | 15:21   ***
Կորոնավիրուսի «օմիկրոն» հիմնամանրէն արդեն Ռուսաստանում է. ռուս սենատոր
Հրդեհից տուժած Խլեբնիկովան արթնացել է կոմայից հետո
28.11.2021 | 15:13   ***
Հրդեհից տուժած Խլեբնիկովան արթնացել է կոմայից հետո
Մոսկվային չե՞ն մտահոգում Թուրքմենստանից դեպի Եվրոպա գազի երթուղու նկատմամբ վերահսկողություն ստանալու Թուրքիայի փորձերը
28.11.2021 | 15:04   ***
Մոսկվային չե՞ն մտահոգում Թուրքմենստանից դեպի Եվրոպա գազի երթուղու նկատ...
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող է տուժել
28.11.2021 | 14:57   ***
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ականի պայթյունից 2 ադրբեջանցի զինծառայող ...
Իրանը հայտարարել է Թուրքմենստանի հետ գազի շուրջ շփումները վերականգնելու անհրաժեշտության մասին
28.11.2021 | 14:50   ***
Իրանը հայտարարել է Թուրքմենստանի հետ գազի շուրջ շփումները վերականգնելո...
Boeing 777 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Շերեմետևոյում
28.11.2021 | 14:43   ***
Boeing 777 ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Շերեմետևոյում
Առաջիկա օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է ձյուն, մառախուղ, ուժեղ քամի
28.11.2021 | 14:38   ***
Առաջիկա օրերին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է ձյուն, մառախու...
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի եռակողմ հանդիպումը՝ կողմերին հորդորելով խնդիրները լուծել առկա ձևաչափերով, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո
28.11.2021 | 14:29   ***
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-...
Կարճևան գյուղի մանկապարտեզում բռնկված հրդեհը մարվել է
28.11.2021 | 14:25   ***
Կարճևան գյուղի մանկապարտեզում բռնկված հրդեհը մարվել է
Թուրքիան ձգտում է զարգացնել հարաբերություններն ու մեծացնել առեւտուրը Թուրքմենստանի հետ մինչեւ 5 միլիարդ դոլարի չափով
28.11.2021 | 14:11   ***
Թուրքիան ձգտում է զարգացնել հարաբերություններն ու մեծացնել առեւտուրը Թ...
Ալիևն Աշխաբադում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում»
28.11.2021 | 13:55   ***
Ալիևն Աշխաբադում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն իրականություն է...
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի շրջանակներում մշտապես տեսադաշտում է պահում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը՝ չարաշահումների հնարավոր դրսևորումները հայտնաբերելու, դրանց տարածումը կանխելու և դրանք արմատախիլ անելու նպատակով:

Ազգային անվտանգության մարմինների գործունեության կարևորագույն առաքելություններից է այս տեսակ հանրավտանգ արարքների ոչ միայն բացահայտումն ու կանխումը, այլ նաև հանցավոր մտադրությունների իրագործման նախականխումը, հակաիրավական վարքագծի հետագա զարգացման խափանումն ու վերահաս բացասական հետևանքների չեզոքացումը, որի նպատակով էլ կառույցն իր տարբեր գործիքակազմերով աջակցում է հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացմանը:

Ակնառու է, որ նշված ոլորտում գործունեություն ծավալող առանձին անհատները, հանցավոր խմբերը, օգտագործելով ՏՏ ոլորտի նորարական տարբեր գործիքներ և միջոցներ, թիրախավորում են հիմնականում տարիքային միջին ու բարձր շեմ ունեցող, սոցիալապես անապահով ու խոցելի խավին՝ օգտվելով ՏՏ բնագավառի վերաբերյալ վերջիններիս իրազեկվածության ցածր մակարդակից:

Գաղտնիք չէ, որ համացանցում լայն տարածում են գտել տարբեր ան­վա­նում­ներով վար­կային և ֆինանսական կազմակերությունների կողմից տրամադրվող ծառայություն­ների վերաբերյալ տեղեկություններ, որոնց մասին գո­վազդը հիմնա­կանում տարածվում է սոցիալական ցանցերի՝ մասնավորապես «Ֆեյս­բուքի» միջոցով:

Այդ կազմակեր­պությունների բազմազանության մեջ հանդիպում են նաև այնպիսիք, որոնք քաղաքացիներից գումարներ հափշտակելու նպա­տակով առա­ջար­կում են «շա­հավետ» պայման­ներ: Վերջիններս, համաձայնելով առա­ջարկ­վող «շա­հավետ» պայմաններին, հա­մա­ցանցի միջո­ցով անծանոթներին տրա­մադրում են իրենց անձնական տվյալները և կատարում նրանց կողմից պա­հանջվող դրամական փոխանցումներ վճարա­հաշ­վար­կային «Իդրամ», «QIWI» և այլ դրա­­մա­պանակ­ներին, ինչի արդյուն­քում էլ դառ­նում են խարդա­խու­թյան զոհ:

Հետագայում խոցելի վիճակում հայտնվելուց զերծ մնալու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը բնակչությանը կոչ է անում նախքան վիրտուալ տիրույթում ֆինանսավարկային ծառայություններ առաջարկող կազմակերպությունների հետ գործնական հարաբերություններ կամ շփումներ հաստատելը ստուգել այդ կազմակերպությունների, դրանց կողմից առա­ջարկ­վող ծառայությունների ու պայ­ման­ների իսկու­թյունը՝ հասանելի գործիքների համակարգի օգնությամբ, ինչպիսիք են. 

  • ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական՝ «www.cba.am» կայքի համա­պա­տաս­­խան բաժնում որոնել տեսադաշտում հայտնված վարկային, ապա­հո­վա­­գրա­կան, գրավադր­ման, վճարա­հաշվար­կային կազմակերպու­թյուն­ների, արժու­­թա­յին կե­տերի և դիլերների, դրանց ղեկավարների և ֆինա­ն­սա­կան այլ կազմա­կեր­պու­թյուն­ների վերաբերյալ տեղեկություններ: Օրինակ՝ ՀՀ տարածքում գործող բանկերի վերաբերյալ տեղեկությունները կարելի է գտնել հետևյալ https://www.cba.am/am/sitepages/fscfobanks.aspx հղումով։ 
  • ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական՝ «www.cba.am» կայքի միջոցով տեղե­կու­թյուն ստանալ տեսադաշտում հայտնված վարկային կամ ֆինան­­սական կազմակերպության պետական գրանցման և տրամադրված լիցենզիայի մասին: Օրինակ՝ ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների վերաբերյալ տեղեկությունները կարելի է տեսնել հետևյալ https://www.cba.am/am/SitePages/fscfocreditorganizations.aspx հղումով: 
  • Զանգել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծի՝ 010-59-26-97, 011-56-19-54 և 011-56-39-50 հեռախոսահամարներին: 
  • Պարզել ՀՎՀՀ-ն և դրա իսկությունը, ինչպես նաև կազմակերպության գոր­ծու­­նեու­­թան վերաբերյալ տեղեկություն ստանալ ՀՀ արդա­րա­դա­տու­թյան նա­խա­­րարության իրավաբանական ան­ձանց պետական ռեգիստրի գործա­կա­լության ծառայությունների (www.e-regis­ter.am) և ՀՀ պետական եկա­­­մուտ­ների կոմիտեի (petekamutner.am) էլեկտրո­­­նային հասցեներից: Օրինակ՝ ՀՀ ՊԵԿ-ի կայքում կազմակերպության ՀՎՀՀ-ի իսկությունը կարելի է ստուգել հետևյալ https://petekamutner.am/tsOS_Taxpayers.aspx հղումով։ 
  • Այցելել կազմակերպությունների գործունեության գրասեն­յակ­­ներ: 
  • Պարզել կազմակերպությունների կոնտակտները, տվյալներ ստանալ դրանց ղե­կա­վարների մասին: Նշվածի վերաբերյալ հավելյալ տվյալ­ներ ստանալու համար օգտվել նաև համա­ցանցից: 
  • Կասկածելի վարքագիծ կամ անօրինական որևէ երևույթ նկատելու դեպքում դիմել իրավապահ մարմիններին:
Նյութի աղբյուր՝ www.sns.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0