/ Քաղաքական / <<Սևրի սինդրոմ>> կամ Թուրքիայի 100֊ամյա մղձավանջը

<<Սևրի սինդրոմ>> կամ Թուրքիայի 100֊ամյա մղձավանջը



Լրահոս

Եվրախորհրդարանը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ազատել Սելահաթին Դեմիրթաշին
22.01.2021 | 1:16   ***
Եվրախորհրդարանը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին ազատել Սելահաթի...
Աթլետիկն» ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ դուրս եկավ 1/8 եզրափակիչ
22.01.2021 | 0:57   ***
Աթլետիկն» ավելացված ժամանակում խփած գոլի շնորհիվ դուրս եկավ 1/8 եզրափա...
ArmnewsOnline TV Youtube chanel
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը երկրի գլխավոր նարկոբարո՞նն է
22.01.2021 | 0:49   ***
Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը երկրի գլխավոր նարկոբարո՞նն է
Պատմական անհերքելի վկայությունները փաստում են, որ Շուշին մոտավորապես 800 տարեկան հայկական քաղաք է
22.01.2021 | 0:36   ***
Պատմական անհերքելի վկայությունները փաստում են, որ Շուշին մոտավորապես 8...
Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդես է գալիս ելույթով
22.01.2021 | 0:33   ***
Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդես է գալիս ելույթով
Շրի Լանկան կրկին բացվել է օտարերկրյա զբոսաշրջիկների համար
22.01.2021 | 0:26   ***
Շրի Լանկան կրկին բացվել է օտարերկրյա զբոսաշրջիկների համար
Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք
22.01.2021 | 0:23   ***
Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք
Հնդկաստանում բնակվող քեռին մտադիր է այցելել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսին
22.01.2021 | 0:14   ***
Հնդկաստանում բնակվող քեռին մտադիր է այցելել ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարի...
Մելանյա Թրամփը Սպիտակ տնից հեռանալիս խախտել է վերջին ավանդույթը
22.01.2021 | 0:08   ***
Մելանյա Թրամփը Սպիտակ տնից հեռանալիս խախտել է վերջին ավանդույթը
Այս քառօրյայի ընթացքում Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կրթության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը
22.01.2021 | 0:04   ***
Այս քառօրյայի ընթացքում Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությ...
Գյումրու դպրոցների տնօրեններն անտեսել են մրցույթի մասնակցի բողոքն ու կարգը խախտել
21.01.2021 | 23:48   ***
Գյումրու դպրոցների տնօրեններն անտեսել են մրցույթի մասնակցի բողոքն ու կ...
Խարկովում հրդեհ է բռնկվել, որը 15 մարդու կյանք է խլել․ սգո օր է հայտարարվել
21.01.2021 | 23:35   ***
Խարկովում հրդեհ է բռնկվել, որը 15 մարդու կյանք է խլել․ սգո օր է հայտար...
Էրդողանի խորհրդականը սպառնացել է. Հետախուզությունը կգտնի նրան եւ կկերակրի շնաձկներին
21.01.2021 | 23:20   ***
Էրդողանի խորհրդականը սպառնացել է. Հետախուզությունը կգտնի նրան եւ կկերա...
10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է
21.01.2021 | 23:16   ***
10 ժամ ձնաբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է
Կորոնավիրուսի ապաստարան Շվեդիայում
21.01.2021 | 23:09   ***
Կորոնավիրուսի ապաստարան Շվեդիայում
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար
21.01.2021 | 23:03   ***
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ...
Լավրովը հանդիպել է ԱՊՀ պետությունների դեսպանների հետ
21.01.2021 | 22:59   ***
Լավրովը հանդիպել է ԱՊՀ պետությունների դեսպանների հետ
Պերեսը փոխարինող է գտել Զիդանին
21.01.2021 | 22:54   ***
Պերեսը փոխարինող է գտել Զիդանին
Լիբանանը եւս երկու շաբաթով երկարաձգել է համազգային կարանտինը
21.01.2021 | 22:42   ***
Լիբանանը եւս երկու շաբաթով երկարաձգել է համազգային կարանտինը
Ադրբեջանը կործանված Մի-24-ի գործով ՌԴ-ից իրավական օգնություն է խնդրում
21.01.2021 | 22:39   ***
Ադրբեջանը կործանված Մի-24-ի գործով ՌԴ-ից իրավական օգնություն է խնդրում
«Համալսարանականները զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամները հարգեցին Արցախի պատերազմի զոհերի հիշատակը
21.01.2021 | 22:36   ***
«Համալսարանականները զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդա...
Բայդենը ՀԴԲ ղեկավարին չի փոխի
21.01.2021 | 22:24   ***
Բայդենը ՀԴԲ ղեկավարին չի փոխի
IFFHS. Իտալիայի առաջնությունը 14 տարի անց դարձյալ լավագույնն է
21.01.2021 | 22:21   ***
IFFHS. Իտալիայի առաջնությունը 14 տարի անց դարձյալ լավագույնն է
Սրանք 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Ադրբեջանի մշակութային ու սպորտի գործիչների խոսքեր են.
21.01.2021 | 22:11   ***
Սրանք 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Ադրբեջանի...
ԱՄՆ-ն կվերսկսի ԱՀԿ-ի ֆինանսավորումը
21.01.2021 | 22:08   ***
ԱՄՆ-ն կվերսկսի ԱՀԿ-ի ֆինանսավորումը
Առաջարկվում է ԱՀ ԱԻՊԾ-ն և ԱՀ ոստիկանությունը ներառել ՆԳՆ-ի կազմում
21.01.2021 | 22:06   ***
Առաջարկվում է ԱՀ ԱԻՊԾ-ն և ԱՀ ոստիկանությունը ներառել ՆԳՆ-ի կազմում
Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
21.01.2021 | 21:57   ***
Ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. վարորդներ...
Եվրախորհրդարանը բանաձևով խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դերը Լեռնային Ղարաբաղում
21.01.2021 | 21:52   ***
Եվրախորհրդարանը բանաձևով խիստ քննադատել է Թուրքիայի ապակայունացնող դեր...
«Ռոսսելխոզնադզոր»-ը Ադրբեջանից վարակված լոլիկի մատակարարումների նոր դեպքեր է հայտնաբերել
21.01.2021 | 21:44   ***
«Ռոսսելխոզնադզոր»-ը Ադրբեջանից վարակված լոլիկի մատակարարումների նոր դե...
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել
21.01.2021 | 21:37   ***
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է մահացել
Բոլորը

Armnewsonlain.am զրուցել է պատմական գիտությունների թեկնածու,դոցենտ ,պատմաբան Լիլիթ Ասոյանի հետ 


-Տիկի՛ն Ասոյան նախ սկսենք պատմական ակնարկից ։1920 թվականի օգոստոսի 10-ին կնքվեց հայտնի Սևրի պայմանագիրը ի՞նչ էր այն իրենից ենթադրում ,ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում կնքվեց  պայմանագիրը։
Սևրի պայմանագիրն Առաջին աշխարհամարտի ավարտն ազդարարող Վերսալ-Վաշինգթոնյան համակարգի պայամանագրերից մեկն էր, որը  Թուրքիայի համար 1918 թվականի հոկտեմբերի 30-ի զինադադարով ավարտված Առաջին աշխարհամարտի ամփոփիչ պայմանագիր էր: Այս պայմանագրով հաղթող պետություննների բլոկը՝ Անտանտը ֆիկսում էր իր հաղթանակը, նրան տալով իրավական ձևակերպում, և, փաստորեն, նաև լուծում էր պատերազմի սկսզբին իր առջև դրված նպատակներից մեկը՝ Օսմանյան կայսրության տրոհումը, բաժանումը, որի արդյունքում պետք է ձևավորվեին նոր պետություններ, անկախություն ձեռք բերեին հպատակ ժողովուրդները (նաև հայերը), այդ թվում նաև որևէ պետության մանդաթով, հովանավորությամբ: 
Սևրի պայմանագիրը կնքնվեց 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Թուրքիայի սուլթանական կառավարության (այս հանգամանքը կարևոր է, քանզի հետագայում ի թիվս այլոց դարձավ որոշիչ պայմանագիրը չեղարկելու հարցում. Քեմալական կառավարությունը չեղյալ հայտարարեց նախկին սուլթանական կառավարության ընդունած բոլոր որոշումները) և Անտանտի պետությունների միջև: Հայաստանի հանրապետության կողմից այն ստորագրեց պատվիրակության նախագահ Ավետիս Ահարոնյանը: Պայմանագիրը կնքվում էր Հայաստանի համար բավականին ծանր թուրքական ներխուժման պայմաններում: Օգտվելով Կովկասյան ճակատի կազմալուծումից, տարածաժրջանում տիրող քաղաքական խառնաշփոթ իրավիճակից երկու անգամ ներխուժեցին Հայաստան 1918-ին և 1920-ին՝ մահ, ավեր ու թալան սփռելով իրենց ճանապարհին: Հայաստանում ստեղծվել էր նաև բարդագույն տնտեսական վիճակ. սով, համաճարակ, փախստականներ, ֆինանսական ծանր վիճակ, որի պատճառով կառավարությունը ստիպված եղավ դիմելու դաշնակից պետությունների օգնությանը: Կարծում եմ նորաստեղծ Հայաստանի առաջին հանրապետության համար Սևրի պայմանագիրը երկար սպասված խաղաղության ապահովման երաշխիքն էր, ինչպես նաև պատմական հայրենիքի վերադարձի հնարավորությունը: Սևրի պայամանգրով Հայաստանը փաստորեն ֆիքսվեց որպես հաղթող կողմ, իսկ Թուրքիան ճանաչեց Հայաստանը որպես ազատ և անկախ պետություն: 
-Ի՞նչ առնչություն ուներ Սևրի պայմանագիրը հայկական հարցի հետ:
    Եթե ելակետային համարենք այն բանաձևը, որով Հայկական հարցը լայն իմաստով հայոց պատմական հայրենիքում պետականության վերականգման հարցն է և դրան ուղղված ազգային ազատագրական պայքարը, ապա Սևրի պայմանագրով ըստ էության այդ հարցը լուծում էր ստանում վերջապես: Ճիշտ է, ոչ այն մասշտաբներով, ինչպես որ նշված էր Պողոս Նուբարի կազմած և դաշնակիցներին ուղղված “Հուշաթերթ Հայկական հարցի և Հայաստանի ազատագրման վերաբերյալ” փաստթղթում, որում գրեթե զարգացվում էր “ծովից ծով” Հայաստանի թեզը: Այնուամենայնիվ Հայաստանի առաջին հանրապետության տարածքն ընդլայնվում էր մոտ 90 հազար քառ. կմ՝ կազմելով մոտ 160 հազար քառ. կմ, ձեռք բերելով նաև մեզ համար կենսական անհրաժշետություն ունեցող ելք դեպի ծով: Ընդ որում ճշգրտվելու էին ոչ միայն Թուրքիայի (հոդվ. 89), այլև Վրաստանի և Ադրբեջանի հետ սահմանները (հոդվ. 92), ինչը կարծում եմ բավականին կկայունացներ աշխրհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում՝ զսպելով հարևան պետություների ախորժակը: Բացի այդ, Սևրի պայմանագրով Թուրքիան ճանաչում էր Հայաստանի հանրապետությունը՝ ընդունում էր վերջինիս լեգիտիմությունը և անկախ գոյության փաստը:
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ բացի տարածքային հարցերից, քննարկվում էին նաև Օսմանյան կայսրության պատերազմի ժամանակ այլ ժողովուրդների հանդեպ կատարած հանցագործություների՝ ջարդերի, կոտորածների, դրանց կազմակերպիչներին պատժելու մասին հարցերը, ինչպես նաև իսլամացած հայերի իրավունքների պաշտպանության հարցերը: Մասնավորապես 142-րդ հոդվածով 1914 թ. նոյեմբերի 1-ից հետո բռնի դավանափոխվածները հաշվառվելու էին որպես ոչ մահմեդական: Իսկ 144 հոդվածով չեղարկվում էր 1915թ. լքված սեփականության մասին օրենքը և Թուրքիան պարտավորվում էր ստեղծել նպաստավոր պայմաններ փախստականներին իրենց օջախ վերադառնալու համար:  
-Փաստորեն սա այն կարևորագույն փաստաթուղթն էր, որով հայկական հարցին լուծում կտրվեր և հայ ժողովրդին համախմբման նոր այսպես ասած հնարավորություն կտար, սակայն հայտնի պայմանագիրը մնաց այդպես էլ թղթին գրված։Պատմական ի՞նչ զարգացումներ եղան այդ ընթացքում։
    Սևրի պայմանգիրը մեզ համար իսկապես ուներ կարևոր քաղաքական և տնտեսական նշանակություն, սակայն, ցավոք այն չիրագործվեց դրան հաջորդած մի շարք իրադարձությունների պատճառով, որոնցից էին Թուրքիայի քաղաքական կարգավիճակի փոփոխությունը՝ Թուրքիան հռչակվեց հանրապետություն քեմալական շարժման արդյունքում, Ռուսաստանի հասարակական-քաղաքական կարգի փոփոխությունը. բոլշևիկյան հեղափոխության արդյունքում այն վերածվեց Ռուսաստանի խորհրդային Հանրապետության, 1920թ. դեկտեմբերի 2-ի Երևանի պայմանագրով դադարեց գոյություն ունենալուց Հայաստանի առաջին հանարպետությունը, որն այսուհետ դարձավ խորհրդային հանրապետություն: Եվ, իհարկե, այս քաղաքական փոփոխություններն իրենց հետ բերեցին նաև նոր պայմանագրեր, այդ թվում և Սևրի պայմանագիրը չեղարկող. 1920թ. դեկտեմբերի 2-ին կնկված Ալեքսանդրապոլի պայմանգիրը, 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի, այնուհետև վերջինիս դրույթները կրկնող հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերը:
-Տիկի՛ն Ասոյան,կարծես թե, Սևրի հայտնի պայմանագրի մասին ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանությունները երբևէ չեն հիշատակել մինչդեռ այն բավական կարևոր փաստաթուղթ է և գուցե հիմք՝ հայկական հարցի լուծման համար։Պատմաբաններն ի՞նչ կասեն այս մասին։
Իշխանությունների կողմից որքան ես հիշում առանձնահատուկ ելույթ նվիրված Սևրի պայամանգրին չի եղել, սակայն հարցին իրենց ելույթներում անդրադարձել են և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը: Մասնավորապես Լ.Տեր-Պետրոսյանն իր “Պատերազմ թե խաղաղություն. Լրաջանալու պահը” հոդվածում արտահայտում է այն միտքը, որ առանձին այդ հարցը առաջ չի քաշել քաղաքական նկատառումներով և հայ ժողովրդին փորձանքներից հեռու պահելու գիտակցությամբ: Սակայն, միևնույն ժամանակ, մեջբերելով Համահայկական հռչակագրի համապատասխան հատվածը, շեշտում է, որ հենց պահանջատիրությունն ի նկատի ուներ, երբ իր հրաժարականի տեքստում նշել էր. «Իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է եւ կապված է պետականության հիմնադրույթների... հետ»: 
Հայաստանի երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանն իր հայտնի Ստրասբուրգյան ելույթում նշեց, որ Հայաստանը դեռևս չի անդրադառնում Սևրի պայամանգրին, այդպիսով ակնարկելով, որ ցանկացած պատեհ ժամանակ Հայաստանը կարող է վերաբացել Սևրի պայմանագրի հարցը:
Իսկ Ս.Սարգսյանի դիրքորոշումը կարծում եմ ամբողջացրեց իր օրոք Հայոց ցեղասպանության 100-ամայկին ընդունված Համահայկական հռչակագիրը, որում, մասնավորապես ասված է.«…արժեվորելով…1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի և 1920 թվականի նոյեմբերի 22-ի` ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը և նշանակությունը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում.
- Վերահաստատում է Հայաստանի և հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար…»:
-Պայմանագրի կնքումից 100 տարի է անցել արդյո՞ք հնարավոր է  այժմ պահանջատեր լինել և ըստ ձեզ, ո՞րն է լինելու ներկա իշխանության քայլերը ։
Չնայած այս հարցը ավելի շատ վերաբերում է միջազգային իրավունքի մասնագետներին, այնուամենայնիվ կարծում եմ, որ պահանջատեր կարող ենք լինել մշտապես, քանզի de jure Սևրի պայմանագիրը չի վավերացվել քեմալական Թուրքիայի կողմից, բայց չի էլ չեղարկվել Հայաստանի կողմից. դրանից հրաժարվող կողմերը՝ Հայաստանի առաջին հանրապետության կառավարությունը, Խորհրդային Ռուսաստանը դրա իրավասությունը չունեին: Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրող կառավարությունն իրավասություն չուներ, քանի որ Երևանի պայմանագրով Հայաստանն արդեն իսկ խորհրդայնացվել էր և Սևրի պայմանագրից հրաժարվող կառավարությունն արդեն ոչ լեգիտիմ էր: Իսկ Մոկսվայի և Կարսի պայմանագրերը ստորագրել է Խորհրդային Ռուսաստանը, որը պատերազմից դուրս էր եկել դեռևս 1918թ. մարտի 3-ին կնքված Բրեստ-Լիտովսկի պայմանագրով և որևէ առնչություն այդ փաստաթղթի հետ չուներ: Եվ, վերջապես, Սևրի պայմանագրի հնարավոր «վերաբացման» մասին վկայում են ոչ միայն մեր երկրի ղեկավարների ակնարկներն, այլև Թուրքիայում մեծ տարածում գտած «Սևրի սինդրոմը», որը ես կորակեի որպես պայմանագրի ստվերի հետ պայքար: Ինչ վերաբերում է Վուդրո Վիլսոնի իրավարար վճռին, ապա այն չունի վաղեմության ժամկետ և ենթակա է կատարման: Պարզապես այդ վճիռն իրագործելու համար անհրաժեշտ է դառնալ առնվազն տարածաշրջանի առաջատար պետություն թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական առումներով:

Հեղինակ՝  Կիմա Եղշատյան 


 


Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0